Բարև Ձեզ, խնդրում եմ մի տոմս տվեք: Աշխարհի ինչ-որ մի ծայրամաս: Միայն մեկնելու տոմսը տվեք:
-Այդպիսի տոմս չկա, լինում է մեկնելու և վերադարձի միասին:
-Այդ դեպքում այդ տոմսը տվեք, միայն թե այսօրվա համար լինի:
-Այսօրվա համար վաղուց չունենք:
-Իսկ որ օրվա համար ունեք? Միայն թե ամենաշուտը խնդրում եմ:
-Կներեք, բայց ամենաշուտը միայն մեկ տարուց է լինելու:
-Խնդիր չկա, թող լինի մեկ տարի հետո, խնդրում եմ տվեք այդ մեկ օրվա տոմսը: -Կներեք, բայց մեկ օրով չկա: -Ոչինչ, թող լինի ընդամենը մեկ ժամ: -Ազատ է միայն մեկ րոպեանոց տոմսը: -Լաավ, տվեք այդ մեկ րոպեանոց տոմսը: -ՄՄՄ,... կներեք, ունենք նաև երեք ժամով, բայց միայն 2 տարի հետո: -Շնորհակալ եմ, ավելի լավ է տվեք մեկ րոպեանոցը, բայց մեկ տարուց: -Լավ ուրեմն ստուգենք տվյալները. մեկ տոմս' մեկնում և վերադարձ, մեկ տարուց, մեկ րոպեով: Ամեն ինչ ճիշտ է? Համաձայն եք? -Այո: -Ահա, վերցրեք Ձեր տոմսը դեպի մանկություն: -Անչափ շնորհակալ եմ: -Իսկ կարելի է մի հարց? -Ահա, իհարկե: -Ընդամենը մեկ րոպե... ինչ եք անելու այդ մեկ րոպեն? ինչ եք հասցնելու անել մեկ րոպեում...? -Ես շատ ամուր կգրկեմ իմ ծնողներին. միանգամից երկուսին, ու կասեմ թե ինչքան շատ եմ սիրում նրանց: Երբեք Առիթը բաց մի թողեք գրկելու ձեր ծնողներին, ու ասելու, թե ինչքան շատ եք սիրում դուք նրանց: Եթե այսօր ունեք այդ հնարավորությունը, ապա օգտագործեք այն: Չէ որ չգիտեք, թե վաղը ինչ կլինի... Մտածեք..