Google, Facebook և Yahoo ընկերությունները ավելի բարդ կոդ կօգտագործեն ԱՄՆ լրտեսություից իրենց ցանցերի և օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության համար, հաղորդում է Bloomberg-ը:
Խոսքը սոցիալական ցանցերի և էլեկտրոնայի փոստերի նոր կոդավորման մասին է, որը, ամերիկյան իշխանության կարծիքով, հնարավոր չի լինի կոտրել մինչև 2030 թվականը:
«Հնարավոր է, Ազգային անվտանգության ծառայությունն այդ պատնեշները շրջանցելու ձևեր կգտնի, սակայն ընկերությունները հայտարարում են, որ իրենք պետք է իրենց օգտատերերին վստահեցնեն, որ օնլայն կապերն անվտանգ են և իրենց տվյալները չեն գողանա' ցանցերով կամ թվային պահեստներ տեղափոխելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ: