Ռուսաստանում հեռարձակվող RTV անգլերեն ծառայության եթերի պատասխանատու Մարգարիտա Սիմոնյանը սկան- դալային հայտարարությամբ է հանդես եկել: Նա կարծիք է հայնտել, որ եթե Ռուսաստանը շարունակի այսպես ապրել, շուտով կվերածվի իսլամական պետության: Այս միտք սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում բուռն քննարկումների տեղիք է տվել:Այս մասին գրում է ermenihaber-ը:

Թուրքական «թուրքռուս» լրատվական կայքը՝ հղում տալով «կոսմոմոլսկայա պրավդա» թերթին, նշում է, որ Մարգարիտա Սիմոնյանը ծնվել Ռուսաստանում, սակայն իր ընտանիքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարիներին տեղահանվել է: Սիմոնյանի նախնիները գաղթել են ներկայիս Թուրքիայի Տրապիզոնի շրջանից: Նա նույնիսկ հայերենին չի տիրապետում և չգիտի հայոց պատմությունը: Նշվում է, որ Մոսկվայում նոյեմբերի 4-ին ռուսական ազգայնական ծայրահեղական խմբավորումները դուրս են եկել փողոցներ՝ բողոք արտահայտելով Մոսկվայում և Ռուսաստանում աճող մուսուլման բնակչության թվաքանակից: Ցուցարարները նույնիսկ իրենց հետ պաստառները են վերցրել, որտեղ գրված է՝ «Մեզ Մոսկովաբադ պետք չէ»:

Մարգարիտա Սիմոնյանի վերոնշյալ հայտարարությունը իրարամերժ կարծիքիների բախման պատճառ է հանդիսացել, ոմանք կիսել են նրա կարծիքը՝ համամիտ լինելով այն մտքի հետ, որ ներկայումս Ռուսաստանը վտանգի տակ է պահում քրիստոնեական և ռուսական մշակույթի արժեքները, ոմանք էլ դեմ են արտահայտվել նման կարծիքին՝ նույնիսկ քննադատելով և ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ Մարգարիտան անգամ իր մայրենի լեզվին չի տիրապետում: