Եվ դեռ քանի հեղափոխություն պիտի «անենք», մինչև հասկանանք, որ էդ անտերը մեր խելքի բանը չի, ուրիշ բան ա պետք մտածել: Թե չէ մի տեսակ կոտոշավոր ազգի տպավորություն ենք թողնում, չի ստացվում, բայց մեկ ա՝ մենք էլի ու էլի, էլի ու էլի մեր «էշն» ենք քշում, ու ամեն անգամ նույն պատին դեմ առնում, բայց էլի ու էլի, նորից ու նորից, կրկին ու ևս մեկ անգամ, թերևս էլի կրկնում ենք նույն ճանապարհորդությունը դեպի փակուղի:
Էնպես ա, որ էդ ձեր հեղափոխություն կոչվածը շատ բան չի փոխելու, ինչ փոխելու ա՝ էդ աթոռին նստած անձինք են լինելու, որոնց փոխարինելու են իրենցից ոչնչով (լավ, միգուցե և մի երկու բանով տարբերվեն) չտարբերվող, քանզի վասնզի ծնվել, մեծացել և դաստիարակվել են միևնույն խորհրդային տանիքի տակ ու մտածելակերպով շատ չեն տարբերվում միմիանցից:
Հ.Գ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՔԱՂՈՒՄ ԵՆ ... , - ասել էր ժամանակին մի խելքը գլխին դիվանագետ...
Հ.Հ.Գ. Նույն դիվանագետն ասել էր նաև, - Ժողովուրդը մենք բոլորս ենք, այդ թվում՝ կառավարությունը (էս էլ նա զամետկու)