Լ: Պարբերականը գրում է՝89-ամյա երգիչը ցույց տվեց, որ իր կատարողական շնորհը իրեն չի լքել.«Նա բեմում հայտնվեց ճիշտ ժամանակին:
Հանդիսատեսը ոտքի կանգնեց և ծափողջույն հղեց նրան' մի մարդու, ով իր առաջին սկավառակը թողարկել է 60 տարի առաջ »:
Պարբերականը անդրադարձել է նաև համերգի հիշարժան դրվագներից մի քանիսին:
«Առաջին շարքում մի տղամարդ է եղել' «Բրավո, Շառլ, շնորհակալություն» գրությամբ պաստառով: « Իսկ երբ La Bohème-ի կատարումից հետո Ազնավուրը դահլիճ է նետել իր ճերմակ թաշկինակը, մի կին ու մի տղամարդ այնպես են սկսել պայքարել դրա համար, ասես, սրբազան մասունքի համար են պայքարում»,- գրում է պարբերականը: