1. Մարդկանց մեծամասնությունն ամուսնությունից առաջ իսկական սեր մեկ անգամ է ունենում:

2. Իրենց սիրեցյալների կողմից մերժված ուսանողների գլխուղեղի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ պահին վերջիններիս մոտ առավել ակտիվ է ուղեղի' ֆիզիկական ցավի զգացողության համար պատասխանտու հատվածը:

3. Հարաբերությունների դադարեցումը հաճախ հանգեցնում է սիրային ֆրուստրացիայի, ինչը ստիպում է որոշ մարդկանց էլ ավելի շատ սիրել նրան, ով լքել է իրենց:

4. «Սեր» բառն առաջացել է «lubhyati» (սանսկրիտ) բառից, ինչը նշանակում է «ցանկություն»:

5. Եվրոպացի տղամարդիկ ենթագիտակցաբար նախընտրում են այն կանանց, ում մեջքի հաստությունը կազմում է կոնքերի հաստության 70%-ը:

6. Որոշ մարդիկ, ովքեր պնդում են, որ երբեք չեն սիրահարվել, տառապում են հիպոպիտուիտարիզմով. հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը թույլ չի տալիս մարդուն սիրային հույզեր զգալ:

7. Ամուսնական մատանիները հաճախ կրում են ձախ ձեռքի չորրորդ մատին, որովհետև հին հույները հավատում էին, որ այդ հատվածով է անցնում «amoris» երակը' «սիրո երակ», որը տանում է ուղիղ դեպի սիրտը:

8. Հետազոտությունները ցույց են տվել, որ սերմնահեղուկն արտադրում է դոֆամին հորմոնը, որը պատասխանատու է սիրային էմոցիայի զգացողության համար:

9. Սիրո խորհրդանիշ «Ամուր»-ն առաջացել է «Քաոս»-ի խորհրդանիշից և նշանակում է սիրո ու ցանկության համադրում:

10. Հոգեբանները պնդում են, որ մենք հաճախ սիրահարվում ենք այն մարդկանց, ովքեր նման մեր ծնողներին, ում հետ դեռ մանկուց չլուծված հարցեր ունենք: Այսպես ենթագիտակցաբար մենք փորձում ենք այդ հարցերին լուծում տալ արդեն հասուն տարիքում:

11. Հետազոտությունները ցույց են տվել, որ էքստրեմալ իրավիճակում ծանոթացած կնոջ և տղամարդու միջև սիրավեպի զարգացումն ավելի հավանական է, քան հանգիստ իրավիճակում ծանոթացածներինը:

12. Ինչքան երկար է տևում սիրահետելու ժամանակահատվածը, այնքան ավելի բարձր է հաջող ամուսնություն ունենալու հավանականությունը: Մարդիկ, ովքեր բուռն և կրքոտ հույզեր ու ապրումներ են ունենում հարաբերությունների սկզբում ավելի հաճախ են ամուսնալուծվում:

13. Կանայք իրենց սիրված են զգում, երբ առերես կարողանում են շփվել իրենց սիրելիի հետ, իսկ տղամարդիկ' հակառակը, երբ կարողանում են իրենց սիրելիի ներկայությամբ զբաղվել կողմնակի գործերով:

14. Կարճաժամկետ հարաբերությունների համար զուգընկերոջ ընտրության հարցում տղամարդիկ ավելի հանդուրժող են, քան կանայք, սակայն կողակցի ընտրության հարցում ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի բծախնդիր են:

15. Ամբողջ աշխարհում տղամարդկանց մեծամասնությունն ամուսնանում են այն կանանց հետ, որոնք երեք տարով իրենցից փոքր են: