Ավստրալիայի դատարանը որոշել է, որ պետական պաշտոնյան չի փոխհատուցվի' գործուղման ժամանակ սեռական հարաբերությունից վնասվածք ստանալու համար: Հաղորդում է The Daily Telegraph-ը:
Դատարանը իր որոշումը մեկնաբանել է, որ սեքսը չի մտել կնոջ անմիջական աշխատանքային պարտականությունների մեջ, ուստի գործատուն պարտավոր չէ վճարում անել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել մոթելում' գործուղման ժամանակ, երբ սեռական հարաբերության ժամանակ նրա դեմքին էր ընկել լամպը' վնասելով քիթը, ատամները և բերանը: Ինչպես նաև կինը նշել է, որ սթրես է ապրել, որի հետևանքով հոգեբանական խնդիրներ է ունեցել: