Ամերիկացի Ալեքս Ֆոնտեն նիհարելու համար տարբեր տեսակի դիետաներ է փորձել, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն եղել: Մի օր նա մի սրճարան է այցելել, որտեղ տհաճ հոտ է առել և նրա սնվելու ցանկությունը կորել է: Այդ պահին Ալեքսի մոտ միտքը է ծագել՝ ստեղծել տհաճ հոտով օծանելիք, որը կփակի մարդու ախորժակը:
Կես տարի անց Ալեքսը ստեղծել է «Stink Yourself Slim» օծանելիքը: Ըստ գյուտարարի' այս օծանելիքի մի քանի կաթիլը թույլ չի տա անգամ մտածել ուտելիքի մասին, բացի այդ տհաճ հոտը շրջապատում չի զգացվի: