Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդիրը նախագահական ընտրությունների զուգահեռ թոփն է:
Ու սա էն եզակի դեպքերից է, ուր կարող են համադրվել արեւմտյան եւ ռուսական շահերը:
Ընդորում, այս խաղում արեւմուտքը կցանկանա ֆորա տալ Ռուսաստանին:
ա/Այդով տարածաշրջանում կայունություն ապահովելու պատասխանատվությունը դնելով վերջինիս ուսերին. կայունությունն այսօր ամենաշատն է պետք վերջինիս' Սիրա-Լիբանան-Իրան թնջուկը լուծելու համար:
բ/.Ղարաբաղից քաղաքացիական օդանավերի թռիչքը նշանակելու է պատերազմական ակածախնդրության սահմանափակում, որով ամեն վայրկյան տարածաշրջանին սպառնում է Ալիեւ-Պուճուրը: Աշխահաքաղաքական երկու գլխավոր խաղացողների կոմպրոմիսն այդ հարցում ոչ միայն պատերազմական գործողությունների զսպիչն, այլեւ' Ադրբեջանի, էլ առավել Թուրքիայի պանիսլամիստական ամբիցիաների սահմանափակն է արձանագրելու:
գ/.Ստեփանակերտի քաղաքացիական օդանավերի այդ թռիչքները քաղաքակրթական նշանակության են ծառայելու նաեւ. տարածշրջանում քրիստոնեկական բուֆերը կենդանի պահելու առումով:
Ինչն այս պահին ձեռնտու է թե Ռուսաստանին, թե արեւմուտքին:
Անշուշտ նաեւ' Հայաստանին: