-Բարև Ձեզ, խնդրում եմ մի տոմս տվեք: Աշխարհի ինչ-որ մի ծայրամաս: Միայն մեկնելու տոմսը տվեք:
-Այդպիսի տոմս չկա, լինում է մեկնելու և վերադարձի միասին:
-Այդ դեպքում այդ տոմսը տվեք, միայն թե այսօրվա համար լինի:
-Այսօրվա համար վաղուց չունենք:
-Իսկ ո՞ր օրվա համար ունեք: Միայն թե ամենաշուտը խնդրում եմ:
-Կներեք, բայց ամենաշուտը միայն մեկ տարուց է լինելու:
-Խնդիր չկա, թող լինի մեկ տարի հետո, խնդրում եմ տվեք այդ մեկ օրվա տոմսը:
-Կներեք, բայց մեկ օրով չկա:
-Ոչինչ, թող լինի ընդամենը մեկ ժամ:
-Ազատ է միայն մեկ րոպեանոց տոմսը:
-Լաավ, տվեք այդ մեկ րոպեանոց տոմսը:
-ՄՄՄ,... կներեք, ունենք նաև երեք ժամով, բայց միայն 2 տարի հետո:
-Շնորհակալ եմ, ավելի լավ է տվեք մեկ րոպեանոցը, բայց մեկ տարուց:
-Լավ ուրեմն ստուգենք տվյալները. մեկ տոմս' մեկնում և վերադարձ, մեկ տարուց, մեկ րոպեով: Ամեն ինչ ճի՞շտ է: Համաձա՞յն եք:
-Այո:
-Ահա, վերցրեք Ձեր տոմսը դեպի մանկություն:
-Անչափ շնորհակալ եմ:
-Իսկ կարելի՞ է մի հարց:
-Ահա, իհարկե:
-Ընդամենը մեկ րոպե... Ի՞նչ եք անելու այդ մեկ րոպեն, ի՞նչ եք հասցնելու անել մեկ րոպեում...
-Ես շատ ամուր կգրկեմ իմ ծնողներին. միանգամից երկուսին, ու կասեմ թե ինչքան շատ եմ սիրում նրանց:

Երբեք Առիթը բաց մի թողեք գրկելու ձեր ծնողներին, ու ասելու, թե ինչքան շատ եք սիրում դուք նրանց: Եթե այսօր ունեք այդ հնարավորությունը, ապա օգտագործեք այն: Չէ որ չգիտեք, թե վաղը ինչ կլինի... Մտածեք...