Հարգելի գործընկերներ,
նկատի ունենալով Տիգրան Առաքելյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի նկատմամբ լրագրողների հետաքրքրությունը, ինչպես նաև Դատական դեպարտամենտի կողմից ամբողջական և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու բարձր ցանկությունը՝ հրապարակում եմ Վերաքննիչ քրեական դատարանի հրապարակած որոշման եզրափակիչ մասն ամբողջությամբ:

«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 366-րդ, 393-րդ, 395-րդ, 397-398-րդ, 402-րդ, 412-րդ հոդվածներով' ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանի և ամբաստանյալներ Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն' ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. հուլիսի 20-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Տիգրան Սամվելի Առաքելյանի' ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, ամբաստանյալ Արտակ Վոլոդյայի Կարապետյանի' ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Սարգիս Ռուբենի Գևորգյանի, Դավիթ Հայկազի Քիրամիջյանի' ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով' բեկանել և փոփոխել.
Տիգրան Սամվելի Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել' արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Տիգրան Սամվելի Առաքելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Տ.Առաքելյանին դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով' ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով' նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով:
Տ.Առաքելյանի նկատմամբ կիրառել «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և նրան ազատել պատժից:
Տիգրան Սամվելի Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և նրան ազատել կալանքից դատական նիստի դահլիճում:
2. Արտակ Վոլոդյայի Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով
ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով' ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով' նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն' նշանակված պատժին հաշվակցել Ա.Կարապետյանին արգելանքի տակ պահելու 11 (տասնմեկ) օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 19 (տասնինը) օր ժամկետով:
Ա.Կարապետյանի նկատմամբ կիրառել «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և նրան ազատել պատժից:
Ա.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ' մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
3. Սարգիս Ռուբենի Գևորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և նրան դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն' նշանակված պատժին հաշվակցել նրա արգելանքի տակ գտնվելու 10 (տաս) օր ժամկետը ու վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 20 (քսան) օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Ս.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորն չկիրառել' սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով:
Ամբաստանյալ Ս.Գևորգյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա' ըստ բնակության վայրի:
Ս.Գևորգյանի նկատմամբ որպես խափանմամն միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ' մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
4. Դավիթ Հայկազի Քիրամիջյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն' նշանակված պատժին հաշվակցել նրա արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Դ.Քիրամիջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորն չկիրառել' սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով:
Ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա' ըստ բնակության վայրի:
Դ.Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ' մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
5. Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:
6. Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան հրապարակման պահից' մեկամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ստորագրություն
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ստորագրություններ»