Մեծ Բրիտանիայի բնակչուհի Սառա Սայմոնդը եղել է փորձառու սիրուհի և մեկ անգամ չէ, որ գայթակղել է ամուսնացած տղամարդկանց նրանց հետ սիրավեպ սկսելով: Հիմա Սառան հրաժեշտ է տվել իր այդ կյանքին և որոշել է բացել դավաճանված կանանց աչքերը պատմելով, այն գլխավոր նշանների մասին, որոնք մատնում են տղամարդու դավաճանությունը:

Եվ այսպես կանայք պետք է զգոն լինեն հետևյալ դեպքերում.

1.Ձեր ամուսինը, երբ իրեն զանգում են, գնում է այլ սենյակ: Անհանգստանում է հենց հեռախոսին զանգ է գալիս, հաճախ է միայնակ խանութ գնում տարբեր պատճառներ գտնելով:

2.Բջջային հեռախոսը միշտ տղամարդու գրպանում է: Նա բջջայինն իր հետ է վերցնում նույնիսկ, երբ մտում է լողանալու: Հեռախոսի զանգը միշտ անձայն ռեժիմի վրա է, իսկ վերջին զանգերն ու հաղորդագրություններն էլ ջնջված:

3.Երբ պետք է միասին ինչ-որ տեղ գնաք ռեստորան կամ լողափ, ապա հնարավոր է ցավի Ձեր ամուսնու ստամոքսը կամ գլուխը, իսկ նա էլ առիթը կօգտագործի ու կմնա տանը:

Ladynews.am