Սկսեմ սկզբից: Հայաստանի Հանարապետական կուսակցությունը իր ողջ ղեկավար կազմով պատասխանատու է երկրում ստեղծված սոցիալ տնտեսական ծանր ու կործանարար իրավիճակի, արտագաղթի, անարդարության, բանդիտիզմի, ծայր աստիճան վտանգավոր հովանավորչության, կործանման հասնող արտագաղթի և մնացած, ինչպես սիրում է ասել Սերժ Սարգսյանը՝ «Գաղջ մթնոլորտի համար»: ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ՀՀԿ-ն սևով գիծ
ԲՀԿ: Այս քաղաքական ուժը, խաղաց ժողովրդի զգացմունքների հետ, հրեշտակի դեմքով հանդես եկավ, և ոչ մի կերպով դեմ չարտահայտվեց երկրի չընտրված ղեկավարությանը՝ ի դեմս ՀՀԿ-ի: Դե 5 տարի նույն ՀՀկ-ի հետ ԲՀԿ-ն եղավ կոալիցիայում, և մասնակցեց ալանին ու թալանին, հետո բարի դեմք հագան ու սկսեցին նոր ամբիցիա դրսևորել, որը վտանգավոր ու կործանարար է:
ՀԱԿ: Այս ուժը, որը մինչ օրս, չեմ իմանում էլ թե ինչու հայտարարում է, որ ընդդիմություն է, սակայն միայն մեկ բան է ասում. «Ազատվել ռեժիմից»: Կրկնում եմ, միայն ասում է: Ոչ մի քայլ: ՀԱԿ-ը սկսեց կործանվել, և իշխանությունը կազմաքանդելու փոխարեն, կազմաքանդվեց ինքը, մնալով մի քանի խարխուլ քարի վրա: ՀԱԿ-ը սկսեց համագործակցել վտանգավոր մյուս ուժի՝ ԲՀԿ-ի հետ, ու այս կերպ տարավ այն վտանգավոր գիծը, որի դեմ 2008 թվականին դուրս էր եկել և ստեղծել էր համաժողովրդական ճակատ:
ՀՅԴ: ՀՅԴ-ից, ինչպես սիրում է ժողովուրդն ասել, «իշտաֆալակը գլուխ» չի հանում: ՀՅԴ-ն, որը քննադատում էր Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսը՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամանակ, և որի պատճառով դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից, այսօր չի հրաժարվում նույն այդ նախագահի առաջարկով մասնակցություն ունենալ երկրի արտաքին քաղաքական կուրսին մասնակցելուն: Այսինքն համագործակցում է ՀՀԿ-ի հետ, թեկուզ մեկ մասնիկով:
«Ժառանգություն»: Այս կուսակցությունը մարեց Ծիծեռնակաբերդում աղոթելիս: Հանուն հոր և որդու և սուրբ հոգու հավիտյանս հավիտենից, ԱՄԵՆ:
ՕԵԿ: ՕԵԿ-ի մասին խոսելն էլ կարելիէ ասել ամոթ է: ՕԵԿ-ը ունի ԱԽՔ ղեկավար (Անվտանգության խորհրդի քարտուղար) և ԱԽՔ-ը ինչպես գիտեք համարվեց բարոյական կուսակցություն Սերժ Սարգսյանի կողմից: ՕԵԿ-ը ՀՀԿ-ի կցորդն է, և իր մի քանի մասնիկներով, և հատկապես ԱԽՔ մասնիկով, պատասխանատու է երկրում ստեղծված այս ծանր իրավիճակի համար:
Ահա այն կուսակցությունները, որոնցից շատերի հետ մեր ժողովուրդը հույսեր է կապել ու որոնց համար զոհվել են մարդիկ, բանտարկվել են քաղաքացիներ, և որոնց պատճառով Հայաստանում մարել է ազնվությունը: