Հայացքը: Ոչ թե ներկած աչքերը և թարթիչները, այլ հենց հայացքը: Չէ՞ որ աչքերը հոգու հայելին են, ուրեմն՝ մի ամաչիր ցույց տալ, որ նա հետաքրքրում է քեզ: Ժպիտ: Տղամարդիկ սիրում են ժպտացող կանանց, դա նրանց դուր է գալիս:Եղեք ուրախ, ծիծաղկոտ և հումորի զգացումով: Շպար: Բայց ոչ մի դեպքում ծանր թարթիչներ ու մուգ ներկեր: Շպարից օգտվիր խելացի, ծածկիր դեմքիդ թերությունները, ընդգծիր առավելությունները: Հիշի՛ր, տղամարդիկ չեն սիրում շատ ներկված կանանց, ինչպես նաև չեն սիրում շրթներկի համը, այնպես որ այն կարելի է փոխարինել շուրթերի համար նախատեսված փայլով, որը նաև տեսանելիորեն մեծացնում է շուրթերը՝ դրանք դարձնելով հյութեղ և ցանկալի: Հագուստը: Չափազանց բաց հագուստը իհարկե հարուցում է տղամարդկանց մոտ սեքսուալ ցանկություններ, բայց դա արագ էլ հիասթափեցնում է: Ավելի լավ է ընտրել ճեղքեր և կտրվածքներ, որտեղից կշողան ձեր մարմնի մասերը, օրինակ ոտքերը, ուսերը, մեջքը, թևերը:Տղամարդկանց համար շատ սեքսուալ են կանացի մերկ թևերը: Դեկոլտեն պարտադիր չէ, որ անպայման դիմացից լինի: Մերկ թիկունքը նույնպես հիանալի է: Քայլվածք: Քայլվածքը թեթև և կոնքերի շարժումով՝ անկախ նրանից, թե ինչ է հագիդ: Ձայն: Ամերիկացի գիտնականների կարծիքով ինչքան ցածր է կնոջ ձայնը այնքան նա սեքսուալ է: Տղամարդիկ կրքոտ ու սեքսուալ են համարում ցածր ձայնով կանանց: Հոտ: Տղամարդկանց դուր է գալիս ոչ թե օծանելիքի հոտը, այլ հենց կնոջ հոտը: Կոկո Շանելը ասում էր օծանելիքը քսեք այն տեղերին, որտեղ որ ուզում եք՝ համբուրեն, բայց երբեք մի օծվեք դրանով: Ֆլյուիդներ: Վերը թվարկածներից ավելի կարևոր են սեքսուալ ֆլյուիդները, այսինքն՝ կնոջ ներքին գրավչությունը, ներքին էներգետիկան: Լինում են կանայք, ովքեր հիանալի կառուցվածք ունեն, շատ գեղեցիկ են, բայց ո՛չ ցանկալի են ո՛չ էլ սեքսուալ ու գրավիչ:Դրա պատճառը ներքին սեքսուալ էներգիայի պակասն է:

uxekic.com