Ես շատ եմ ափսոսում «Հետք»-ի փակվելու համար: Հետքը հայկական լրատվադաշտում այն իմունիտետն է, որը կորցնելը բնականաբար շատ բացասական ազդեցոթւյուն է ունենալու լրատվական աշխարհի վրա:
«Հետք»-ը միայն լրատվամիջոց չէ, «Հետք»-ը դպրոց է, դպրոց, որից մենք՝ գործող լրագրողներս շատ բաներ ենք սովորում:
Շատ եմ ափսոսում:
Այսօր «Հետք»-ն է փակվում, վաղը մի ուրիշ բան է փակվելու, ամեն ինչ սկսում է մարել, ամեն ինչ շատ ավելի վատ է, շատ ավելի կործանված, քան առաջին հայացքից նկատվում է:
Ընդդիմություն, բառացի գոյոթւյուն չունի, մնացել է միայն իշխանությունը, մնացել են մարդիկ, որոնք որոնք քարշ են տալի գոյություն ու սպասում են օրվա ավարտին... Բոլորը սպասում են ինչ-որ բանի ավարտին...
Երկրում էլ մարդ չի մնացել, քաղաքացի գրեթե չկա, կան գոյություն քարշ տվող բնակիչներ...
Սա ոչ թե կործանման սկիզբն է, այլ սա հենց կործանման պիկն է....