Կան հաղորդավարներ, որոնք իրոք արժանի են հարգանքի, թե, իրենց աշխատասիրությամբ, թե իրենց վարած հաղորդումների բարձր որակն ապահովելու համար: Այսպիսի մարդիկ լուրջ հաղորդավարի վարկանիշ ունեն: Այդպիսիներից մեկն է Կարեն Քոչարյանը, որը բոլորիս քաջ հայտնի է '' ինչ, որտեղ, երբ'' ինտելեկտուալ խաղից, որը ի դեպ հովանավորվում է ՀՀ վարչապետի կողմից և '' Կենդանի մատյան'' հեղինակային հաղորդումից: Սակայն երբ այսպիսի պատրաստավծություն ունեցող հաղորդավարը սկսում է զբաղվել իրեն «ոչ հարիր գործունեությամբ», սկսում ես մտորել:
Հարգելի ընթերցողներ, որպեսզի հասկանալի լինի ինչի մասին է խոսքը, կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ վերջին ժամանակներս Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջը կարելի է ասել է ''մատաղ'' է արել, որպեսզի ամեն պատեհ և ոչ պատեհ առիթով քարեր նետի ԱԱԽ քարտուղար և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ: Նրան այնումենայնիվ չի հետաքրքրում, թե կա առիթ չկա, նրան նույնիսկ առիթ էլ պետք չէ, քանզի նա հանգիստ սինոպտիկի կեցվածք ընդունելով կարող է վատ եղանակը կապել Արթուր Բաղդասարյան անձի հետ, կամ լրատվամիջոցներում հանկարծ կարող է հանդիպել չճշտված հոդված և նույնիսկ ինքն իրեն չծանրաբեռնելով մեծ ոգևորությամբ տարածել այդ հոդվածը, ինչ է այնտեղ Արթուր Բաղդասարյանին վարքաբեկուլ է փորձ է կատարված: Կարևորը նրա համար այն չէ, որ այդ ինֆորմացիան բացարձակ սուտ է, կարևորը, որ նա պահն է օգտագործում, որպեսզի սևացնի վերոհիշյալ գործչի անունը: Լավ ես չէ Դուք հարգելի ընթերցողներ'ասեք եթե սա պատվեր չէ, որևէ մեկի կողմից, որը արդեն ժողովրդական լեզվով ասած'' զռում'' է, թե, ով է, ապա, ինչ է սա…: Ասեմ ավելին Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր ընկերների ցանկից հեռացնում է, կամ սպառնում է հեռացնել/հիմք Կ.Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը/ բոլոր ՕԵԿ-ականներին, կամ նրանց ովքեր փորձել են չհամաձայնվել իր կարծիքի հետ: Եվ սա անում է մի մարդ, ով խոսքի ազատության ջատագովներից է: Ցավալի է և անհասկանալի, որ Քոչարյանը նման ակնհայտ հակաքարոզչություն է իրականացնում Արթուր Բաղդասարյանի նկատմաբ'ընդհուպ ''հիվանդագին ռեակցիա'' է ցուցաբերում որևէ ՕԵԿ-ականի դիրքորոշմանը:
Կարեն Քոչարյանի հետ պատիվ եմ ունեցել մի քանի անգամ հանդիպելու և գիտեք ինչ եմ իմ համար բացահայտել'…այն, որ այս մարդը հիրավի ազատ ժամանակ չունի նա իրոք գերզբաղված է, բայց արի ու տես նա բավականին ժամանակ է գտնում, որպեսզի ոմանց կողմից իրականացնի իր վրա ''դրած առաքելությունը'':
Հ.Գ-Հարգելի Պ-ն Քոչարյան , եթե այդպիսի բաներով զբաղվեր ինքնահաստատման խնդիր ունեցող նորսկսնակ լրագրողը ես կասեի, լավ, այլ ձև չունի հայտնի դառնալու, այսպես է վարվում, սակայն Դուք, ինչ պրոբլեմ ունեք…: Դուք այն եզակի մարդկանցից մեկն եք, որը իրոք շատ զարգացած է, ուստի ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, ինչու եք դուք այդպես լքված վերոհիշյալ գործչի հանդեպ: Չէ, որ Դուք բոլորից լավ եք տեսնում, որ նա ի տարբերության շատ գործիչների թալանով չի զբաղվում, Չէ, որ Դուք բոլորից լավ եք հասկանում, որ նա իրոք նվիրված աշխատում է, չեմ ուզում շարունակել նման ոճով, սակայն ես գիտեմ, որ Դուք հասկանում եք, որ ԱԱԽ-ն երբեք այսքան ակտիվ չի գործել:
Ինչիցե կարող ենք համարել, որ դուք ստիպված եք դա անում, քանզի սա Ձեր մոտ դարձել է յուրահատուկ '' երրորդ աշխատանք'':
Կարեն Թումանյան