Հայաստանում ինտերնետի ներթափանցման ցուցանիշը 44% է, որով մեր երկիրը Հարավային Կովկասում առաջինն է: Ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների տվյալների 2012 թ.-ի վերջին Հայաստանի բնակչության 44%-ը շաբաթ մեկ կամ ավելի անգամ օգտնվել է ինտերնետից:
Պետք է նշել, որ երկու տարի առաջ՝ 2010 թ.-ին, այդ ցուցանիշը մեր երկրում 28% էր:
Ամենավատ վիճակում Ադրբեջանն է, որտեղ ինտերնետից օգտվում է բնակչության 19%-ը, իսկ 12%-ը՝ չգիտի, թե ինչ է ինտերնետը: Համեմատաբար բարվոք վիճակում է Վրաստանը: Այստեղ 2012թ.-ի տվյալով շաբաթական ինտերնետից օգտվում է բնակչության 35%-ը, իսկ հարցվածների 6%-ը ինտերնետի մասին երբեք չի էլ լսել: Վրաստանի բնակիչների մեծ մասն ու հայերի և ադրբեջանցիների մոտ կեսը հիմնականում օգտվում են սոցիալական ցանցերից:
Նորություններ կարդում են հայերի մոտ 25%-ը, վրացիների՝ 22%-ը, իսկ ադրբեջանցիների՝ միայն 16%-ը: