Այսօրվա հայկական ընտրանու մեծամասնության մարդկային բնութագիրը դեռ 1909 թվականին տվել է մեր Մեծ Բանաստեղծը…
Ապիրատ աշխարհ, ուր հզօր ոսկին
դարձնում է գողին՝ ազնիւ բարեյոյս,
Ապուշին՝ հանճար, վախկոտին՝ կտրիճ,
տգեղին՝ չքնաղ եւ պոռնիկին՝ կոյս:
Մարդկային աշխարհ, արեան բաղանիք,
ուր թոյլն՝ յանցաւոր եւ հզօրն՝ արդար,
Ուր մարդը տխեղծ՝ ինչ որ անում է
այս գարշ աշխարհում՝ սոսկ նիւթի համար:
Սոսկ շահի համար, շահին միշտ գերի,
աստուածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ - պատկերն Աստծու,
սակայն իրապէս վիժուածք շէյթանի:
Ավետիք Իսահակյան «Աբու-Լալա Մահարին»