Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա հանդիպում է անցկացնում Չեխիայի ընտրանու հետ:
Խաղի 28-րդ րոպեին Արազ Օզբիլիսին փոխարինեց Լևոն Հայրապետյանը:
31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ֆանտաստիկ հարվածով գրավեց Պետեր Չեխի դարպասը:
70-րդ րոպեին Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին հավասարեցնում է հաշիվը:
93-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կրկնապատկում է հաշիվը:
Խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 1:2 հաշվով:
Տեսանյութն`այստեղ