Հաճախ ասում են , թե ժողովուրդն արժանի է իր իշխանությանը :
Իրականում ժողովրդին պետք է հանգիստ թողնել , ու արտահայտությունը այլ կերպ բանաձևել ' հայաստանյան ընդդիմությունն արժանի է հայաստանյան իշխանությանը , քանի որ Հայաստանում իրական ընդդիմություն չկա : Եթե լիներ , Սերժ Սարգսյանը մինչև Մոսկվա գնալն ու Պուտինի թրի թակով անցնելը հաշվի կնստեր ընդդիմության հետ : Մինչդեռ հիմա ունենք այն' ինչ ունենք' ընդդիմություն և իշխանություն , որոնցից յուրաքանչյուրի պոչը մյուսի տակ է :
Այժմ Արևելյան գործընկերությունը տապալած իշխանությունը փորձում է հնարավոր բոլոր ձևերով արդարանալ , թե Ռուսաստանի կողմից որևէ ճնշում չի եղել , դեռ մի բան էլ մենք ենք պաղատել , որ մտնենք Մաքսային միություն , իսկ ընդդիմությունը փորձելու է այս խճճված պատմությունից դիվիդենտներ շահել : Էլի տուժողը ժողովուրդն է լինելու , որը ամենևին էլ արժանի չէ ոչ այս իշխանությանը , ոչ էլ այս ընդդիմությանը , ուղղակի ճար չունի , կամ մեկի հետևից է գնում ' 5000 դրամով , կամ մյուսի ' հնարավոր 5000-ի ակնկալիքով :
Հ.Գ. Սերժ Սարգսյանը ընդդիմության ատամները վաղուց է հաշվել ...