Մի փոքր կանխատեսում անեմ ընտրությունների վերաբերյալ, որից հետո կփորձեմ էլ չանդրադառնալ այդ թեմային: Ուրեմն իմ կանխատեսմամբ Սերժ Սարգսյանի համար կնկարեն 60-ի մոտ ձայն, որը կեղծված կլինի, բայց ոչ թե ավելացված, այլ պակասեցված, քանի-որ ընտրության մասնակիցների 90 տոկոսը իրենց ձայնը կտա Սերժ Սարգսյանին, քանի որ ամեն թաղապետ, միլպետ, համայնքապետ, մարզպետ.... կուզենա որ իր մարզից ավելի շատ ձայն գնա Սերժ Սարգսյնին ու այդ պատճառով ում որ կարողացավ ստիպել, նա գնալու ու ընտրելու է Սերժին: Այսինքն այս ընտրությունները աննախադեպ կլինեն նրանով որ իշխանությունը պետք է ընտրությունները կեղծի ի օգուտ : Այստեղ միակ ինտրիգը նա է թե օգուտ որ նա կկեղծի: Մնացած 40 տոկոսը նա կփորձի բաժանել հիմնականում Րաֆֆիի, Բագրատյանի ու Հայրիկյանի միջև: Իմ կանխատեսմամ Րաֆֆիին կնկարեն 24 տեկոս, որով կփորձեն ցույց տալ, որ նայեք, նա ավելի շատ ձայն է ստացել քան Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց Րաֆֆին ընդունել է ընտրությունների արդյունքները ու փաստացի գրավել երկրորդ տեղ, 8 տոկոս կտան Բագրատյանի, որպեսզի իբր ցույց տան, որ Բագրատյանը ինքն-իրենով ավելի շատ ձայն է հավաքել քան Կոնգրեսը պառլամենտական ընտրություններում , և 7 տոկոս էլ կտան Հայրիկյանին, որ ցույց տան որ իբր անկախ թեկնածուն այդքան ձայն է հավաքել: Տակի մնացածն էլ կբաժանեն անվավերների ու էպոսագետ-անդրեասի միջև: Կապրենք կտեսնենք իմ կանխատեսումը կիրականանա թե չէ, բայց խնդրում եմ, որևէ կայք ստատուսս չվերցնի, որ կանխատեսումս հանկարծ չիմանան ու հակառակը անենա : Ի դեմ ընտրություններին կմասնակցի ազգաբնակչության 30 տոկոսը, բայց կգրեն 54 տոկոս: