«Ֆուտբոլ +» շաբաթաթերթն այսօր ինձ տարավ հեռավոր 2005 թվական, թերթելով հայկական ֆուտբոլի պատմության էջերը, ով էին նրանք երեկ, ինչո՞վ են զբաղվում այժմ և ու՞ր կգնան:
Հայաստանի Ազգային Հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը 2005 թվականին ընդհամենը 18 տարեկան էր: Նոր չափահաս դարձած երիտասարդ հարձակվողն արդեն վաղուց էր հայտնվել ֆուտբոլային մասնագետների ուշադրության կենտրոնում: «Այաքսի» հետ 3 տարվա պայմանագիր կնքած ֆուտբոլիստն այն ժամանակ խնդրում էր, իրեն աստղ չանվանել, իսկ այժմ Էդգար Մանուչարյանն իրական աստղ է: Հայկական ֆուտբոլի առաջին ֆուտբոլիստներից մեկը, ով Հայաստանի անունը ներկայացրեց ամբողջ աշխարհին: Ցավոք, մեծ աստղային կարիերա ունենալուն ֆուտբոլիստին խանգարեցին բազմաթիվ վնասվածքները, բայց նա այսօր էլ հանդես է գալիս Ազգային հավաքականի կազմում և աչքի ընկնում իր գոլային հոտառությամբ:

 

 


Երևանի փոխչեմպիոն «Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը 2005 թվականին հանդես էր գալիս Հայաստանի Ազգային հավաքականի և ղազախական «Եզիչ Բոգատիրի» կազմում: Արամ Ոսկանյանին «Ֆուտբոլ +» շաբաթաթերթն անվանել էր «ՂԱԶԱԽԱԳԵՏ»:

 

Կապանի «Գանձասարի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը 2005 թվականին երազում էր հայտնի ֆուտբոլային աստղ դառնալու մասին: Այն ժամանակ ' 20 տարեկան հասակում «Բեգլարյանը» հանդես էր գալիս «Միկա 2-ի», իսկ հետո ' «Միկայի» կազմում: Հարձկավողը համարվում էր Հայաստանի հեռանկարային ֆուտբոլիստներից մեկը և ձգտում նմանվել ինքն իրեն: Արդյոք 20-ամյա երիտասարդի երազանքներն իրականություն դարձան թե ոչ, դատեք ինքներդ:)

 


Հայաստանի չեմպիոն «Շիրակի» ավագ Կարեն Ալեքսանյանն էլ այդ ժամանակ պայմանագիր էր կնքում Մոլդովիայի «Զիմբրուի» հետ և հանդես էր գալիս Հայաստանի Ազգային հավաքականի կազմում:
Իսկ «Ֆուտբոլ +»-ի իրական ուրախությունը վերնագրերն էին' «Բանանցը» բանանի պես կերավ վրացական թիմերից ևս մեկին...