Ես ընդունում եմ քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս: Դու պարզապես իմ ընկերն ես: Ես քեզ կընդունեմ պարզապես քո հանդեպ սիրուց մղված: Եթե դու կաղ ես, չեմ խնդրի, որ պարես: Եթե չես սիրում սրան կամ նրան, ապա նրանց քեզ հետ միասին հյուր չեմ կանչի: Եթե քաղցած ես, կկերակրեմ:
Ես չեմ սկսի քեզ մասերի բաժանել, որպեսզի ավելի լավ ճանաչեմ: Դու այս արարքը չես, այն մյուս արարքը չես, ոչ էլ այդ արարքների հանրագումարն ես: Ես չեմ սկսի քո մասին դատել այս խոսքերով կամ այս արարքներով: Խոսքերի ու արարքների մասին ես կդատեմ քեզանով:
Բայց և դու նույն կերպ պետք է ընդունես ինձ: Ես անելու բան չունեմ ընկերոջ հետ, որն ինձ չի ճանաչում և բացատրություններ է պահանջում: Իմ իշխանությունից դուրս է քեզ ինձ փոխանցելը բառերի թույլ քամու օգնությամբ: Ես լեռ եմ: Լեռը կարելի է հայել՝ ուշադիր զննելով...
Ես ո՞նց կարող եմ բացատրել քեզ այն, ինչը չի լսվել քո սիրով:
Անտուան դը Սենթ Էքզյուպերի, "Цитадель".