Զզվացրին էս գազի, լույսի, ջրի տեսուչները, դուք Եհովայի վկաներից եք խոսում։ Մի օր վճարումներն ուշացնում ես, գալիս դռանդ դեմը կանգնում, ժամերով հաթաթաներ են տալիս, թե կանջատենք։

Քույրս Մոսկվայում ա ապրում, երեք-չորս տարին մեկ ա կոմունալ վարձերը մուծում։ Էդ ընթացքում մի քանի անգամ նամակով տեղեկացնում են, որ պետք ա մուծում անել, բայց ինքը մուծումներն անում ա էն ժամանակ, երբ հարմար ա լինում իրեն։ Ու էդ ընթացքում ոչ մեկի մտքով չի անցնում գա, դռան զանգը տա, ասի՝ մի օր ուշացրել ես, էսօր կարա՞ս մուծես, փոստով մի մուծի, բանկով մուծի, կամ տուր ես մուծեմ ու էս կարգի բաներ։

Էս ինչ բւոշայություն ա։ ԿԿտրեմ, կանջատեմ։ Ջհանդամ թե չես անջատի։ Մի տասը րոպե բանակցում ա հետդ, որ տանես մի չորս հարյուր դրամ մուծես։