Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան խոստովանել է, որ 10 տարի առաջ ցանկացել է մանկատնից երեխա որդեգրել, բայց դա նրան չի հաջողվել:

Նրա խոսքերով այդ քայլին դիմելու համար անհրաժեշտ է լինել պատասխանատու, ինչպես նաև ֆիզիկապես և հոգեպես առողջ մարդ: «Հոգեպես ես դեռ ոչինչ, բայց ֆիզիկապես... կասկածում եմ»,-ասել է երգչուհին:

Պուգաչովան նաև նշել է, որ թեև դեմ չէ համասեռամոլությանը, բայց որ այդպիսի ընտանիքները երեխա են որդեգրում' դեմ է: «Իմանալով Էլթոն Ջոնին ես կարող եմ ասել, որ երեխայի համար շատ դժվար կլինի. երկու տղամարդ ' դա շատ ծանր է, ես խղճում եմ այդ երեխաներին»:

armstar.am