1. Թույլ մի տուր, որ լեզուդ խելքիցդ առաջ ընկնի:
2. Նա ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է:
3. Շատ խելոքներն ու շատ հիմարները անվնաս են. վտանգավոր են կիսախելոքներն ու կիսահիմարները:
4. Մի շտապիր կարծիք կազմել մեկի մասին, որին լավ չես ճանաչում, կգա օրը և դու կզղջաս:
5. Սիրտդ մաքուր պահի ու բարիք արա, որ ամպ չնստի հուշերիդ վրա:
6. Վեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում:
7. Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում:
8. Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո:
9. Ձկան փուշը ներսից է, ոզնու փուշը' դրսից: Վարդի փուշը կողից է, մարդու փուշը' լեզվից:
10. Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք:
11. Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ, չդիմելով ոչ ոքի:
12. Բավական չէ խելոք լինել: Հարկավոր է լինել բավականին խելացի, որպեսզի թույլ չտալ իրեն դառնալ չափից ավելի խելոք: