ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մինչ իշխանությունը շարունակում է կեղծ խաղաղասիրական դրոշակով խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու և հանուն դրա' շարունակում զիջողական քաղաքականությունը, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը Բաքվում սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
Թեև վերջինս արդեն նախարար չէ, սակայն Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է' ոչ պատահական դեմք:
Հայաստանի իշխանության' երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն և հայկական պահանջատիրությունը զիջելուն ի պատասխան, Անկարայից ՀՀ-ին հորդորում են' «խելքը գլուխը հավաքել»' հիշեցնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են 2 պետություն ու մեկ բանակ սկզբունքով:
Հավաքական առումով հայ ժողովրդին զոհաբերող իշխանությունը չի կարող պաշտպանություն և սատարում ունենալ նաև արտաքին դերակատարներից' սրանց նմանների նկատմամբ հարգանքը բացառվում է' առավելագույնը կօգտագործեն ու դեն կշպրտեն»: