Փաշինյանի հարցազրույցում այնուամենայնիվ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է անպայման արձանագրել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ինչո՞ւ է նա շարունակում խոսել Արցախի հանձնումից և փորձում արդարացնել իր քայլերը:
Ինչ էլ ասի, ոնց էլ փաթեթավորի, ում գլխին էլ փորձի պատասխանատվությունը ջարդել, դա միայն կարճաժամկետ էֆեկտ է ունենալու:
Փաշինյանն անխոս գիտակցում է, որ նման բաները մարսվող չեն և որ անկախ իր կամքից, պետական մեքենայի ջանքերից ու քարոզչական «պերեդոզից», մեկ է' գալու է հատուցման պահը:
Պատմությունը խմբագրել, սրբագրել, ջնջել պարզապես անհնար է և նա, իրեն սպասարկող մարդիկ' անկախ այն հանգամանքից, թե ինչ համակարգ են ներկայացնում, պատմության մեջ մնալու են որպես հող հանձնող, սեփական հայրենիքը դավաճանող և թշնամու առաջ ծնկի եկող կերպարներ:
Դա է պատճառը, որ Փաշինյանը գիտակցելով այս ամենը շարունակում է կեղծել, ստել և արդարանալ' անիմաստ ջանքեր գործադրելով փորձում է փրկվել պատմության դատավճռից»: