Այո՛, մարդիկ կարող են այդքան կեղծավոր լինել․ X-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 
 Ստեփանյանը գրառմանը կից կիսվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկարներով, որում վերջինս ծաղիկներ է դնում Հոլոքոստի հուշահամալիրում և նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրում է ադրբեջանական բնական գազի արտահանումը դեպի ԵՄ կրկնապատկելու վերաբերյալ համաձայնագիրը։