Այն չափանիշներն ու նշաձողը, որն այս պահին դրված է Զինված ուժերում ատեստացիայի իրականացման գործընթացում, իր հիմնական նպատակին չի ծառայում: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս պահին կան զինծառայողներ, որոնց հաջողվել է քննությունները հանձնել և աշխատավարձի բարձրացում ունենալ, սակայն սա իր հետ' տարբեր գործոններով պայմանավորված, մեծ հիասթափություններ և ծառայությունից զորացրումների է բերել:
Ատեստացիայի գործընթացի դրական/բացասական գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագիրն իր հիմնական նպատակին չի ծառայել և սրա անփոփոխ մնալը բանակում շատ ավելի ծանր հետևանքների է հանգեցնելու:
Կա՞ այս հարցում առաջ քայլ արձանագրելու հնարավորություն' այո´, իսկ կանե՞ն' չի երևում, համենայդեպս փորձադաշտի վերածված բանակում արդեն մեկ տարի է ատեստացիայի գործընթացը դադարներով ընթանում է, իսկ սպասված արդյունքը չկա:
Այստեղ արագ արդյունքի հասնելու հնարավորություն կա, սակայն պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել դրա անցկացման մի տարբերակ, որն ավելի շատ վնաս է բերում, քան հնարավորություն»։