Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վեր խոյացած Ադրբեջանի դրոշը պատկերող լուսանակարն ու գրառում կատարել.
«... Իսկ այդ ընթացքում Հայաստանում թեժ պայքար ա գնում..
Ընդդիմությունը մոբիլիզացրել ա իր ամբողջ ռեսուրսները և Ա, Բ, Գ, ինչպես նաև Գ2 պլանները ձախողելուց հետո անցել ա պլան Ձ-ի իրականացմանը:
Երկրի մոզգերը հավաքվել են առաջնորդների կողքին ու պարզել, որ օրինակ Երևանի քաղաքապետի ընտրությունները արդեն կայացել են և քպ-ն հաղթել ա...
Հ.Գ. Հենց նորմալ մարդ գտնեք, հմայիչ, լավ խոսացող, սիրվելու շանս ունեցող, ձայն հավաքելու շանս ունեցող' ռադ արեք դրան! Դուք բոլորդ ձերը ունեք»,- գրել է ռեժիսորը։