ՀՀ արտաքին գործերի նախարարությունն X–ի միկրոբլոգում իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է երկրի արևմտյան նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով.
«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմուտքում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 9 հազարը վիրավորվել են։