Թուրքագետ–քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսով արձանագրենք, որ Էրդողան-Պուտին հանդիպումն անարդյունք էր։

Ի սկզբանե նախատեսված է եղել, որ Պուտինը պետք է մեկնի Թուրքիա, սակայն չեղարկվել է այդ մտադրությունը, որից հետո Էրդողանը որոշում է կայացրել, որ ինքը կմեկնի ՌԴ Պուտինի հետ հանդիպման։

Այս փուլը անցնելուց հետո, սեպտեմբերի 4-ին երկրորդ փուլն էր՝ ՌԴ-ում Պուտին - Էրդողան հանդիպում։ Հատկանշական է, որ Էրդողանը բավականին վստահ է եղել, որ հանդիպումն արդյունք է տալու, ավելին, որ ստորագրվելու են որոշակի փաստաթղթեր, եթե ոչ քաղաքական, ապա գոնե տնտեսական։ Դրա վառ ապացույցն է նաև ներկայացուցչական կազմը, որտեղ տնտեսական բլոկը բավականին ներկայանալի կազմով էր։

Համենայնդպես մեկ ու կես ժամ տևած հանդիպումն անարդյունք էր ։ Երեկ երեկոյից դրա մասին են խոսում նաև Էրդողանի քաղաքական հակառակորդները՝ իրավացիորեն նկատելով, որ Էրդողանի տարածաշրջանային համբավի մասին միֆը հօդս ցնդեց։

Այստեղ շատ կարոևոր էր նաև Էրդողանի խոստումները Արևումտքին, որոնք , ըստ էություն, կյանքի չկոչվեցին։ Իսկ Էրդողանը խոստացել էր, որ կհամոզի իր ընկեր Պուտինին, գոնե հացահատիկի գործարքի մասով։ Վստահորեն կարող եմ ասել, որ Էրդողանը հայտնվել է շատ վատ իրավիճակում։ Կկարողանա արդյո՞ք ամեն տեղ իր հեղինակությամբ հպարտացող և հարցեր լուծողի համբավը պահպանել, ընտրություններին Արևմուտքին տված խոստումները կատարել, թե ոչ։ Կարծում եմ, որ չի կարողանա այս փուլում։ Իսկ Պուտինից մերժում ստանալուց հետո, կարծում եմ գազազելու է և ավելի կոշտ դիրք կարող է ընդունել ՌԴ-ի հանդեպ։ Առաջիկա եթե ոչ օրերին, ապա շաբաթների ընթացքում պարզ կլինի։