Արցախի հայաթափումը Շվեդիայի NATO մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է և պատահական չի, որ Էրդողանը հենց Վիլնյուսի գագաթաժողովին ընթացքում հայտարարեց Արցախից խաղաղապահների դուրս բերելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է։
Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում։
Իրավիճակը կարող է փոխվել այս կառավարության հրաժարականով, սակայն դրա համար պետք է ժողովուրդ ունենալ»։