«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արդեն մեկ ամիս է' Արմեն Աշոտյանն անազատության մեջ է:
Դրանով, իհարկե, Արմենին չլռեցրեցին, որովհետև նա իր մոտեցումներն ու մտորումները շարունակում է կալանավայրից ներկայացնել, իսկ լրատվական դաշտի մեր գործընկերներն էլ օպերատիվ տարածում են ապահովում:
Արմենը նստած է, Արցախը' շրջափակված, իսկ հողատուները շարունակում են իրենց կյանքը վայելել, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր գործարքներ նախապատրաստել:
Արմենը բանտում ավելի ազատ է, քան սրանք դրսում, որովհետև Աշոտյանն իր խղճի առաջ մաքուր է, անկեղծ, իր գնահատականներում' սկզբունքային, իսկ սրանք թեև ազատության մեջ են ու փորձում են արտաքինից ցույց տալ, թե որևէ անսովոր բան չի եղել, սակայն իրենց արածները մարսվող չեն:
Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյակներին»։