ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«3 տարի առաջ այս օրերին, Տավուշի ուղղությամբ տեղային մարտեր էին ընթանում, որի ժամանակ, 3-րդ բանակային կորպուսը' գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում նման դեպքերում փաշինյանական բռնատիրական Հայաստանում:
Այո´, նախ զինված ուժերի շարքերից հեռացվեց արդյունավետ մարտ վարած ու հաջողություն ապահոված ուժերի հրամանատարը, ապա հայտնվեց բանտում:
Այս իշխանությունը հաղթանակ տանող, պայքարող, կռիվ տվող մարդկանց նկատմամբ հատուկ ատելություն ունի, որի հետևանքը կալանավայրերում շինծու գործերով հայտնված քաղաքական գործիչներն ու զինվորականներն են»։