«Եթե որևէ մեկը սպանում է մեզանից մեկին, նա սպանում է մեզ բոլորիս». Հայկական պատմության կրկնվող սյուժեն այն է, որ մենք միշտ եղել են բաժանված թշնամական հատվածների՝ քաղքեդոնականների-հակաքաղքեդոնականների, պարսկահայերի-հոռոմների՝ Հռոմի հայերի, արևելահայերի-արևմտահայերի, առաքելականների-աղանդավորների՛-ֆրանկների՛, քրիստոնյա հայերի-մուսուլման հայերի և այլն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Այդ տարանջատումները ոչնչացրել են մեզ ու դժվար էր պատկերացնել, որ հիմա նույնպես կարելի է նոր բաժանումներ հնարել, սակայն դրանք կան, որոնք անգամ անհեթեթությունների են հասնում:

Նոր բաժանումները՝ հայաստանցիներ-ղարաբաղցիներ, առաքելականներ-աղանդավորականներ, նախկիններ-ներկաներ, ռուսամետմեր-արևմետներ, քոչարյանականեր-նիկոլականներ և այլն, մեզ թույլ չեն տալիս այս վիճակից ելք գտնել:

Ցանկացած շարժում սկսվում է պիտակավորվել ըստ այդ բաժանումնների, արդյունքում մենք չենք կարողանում ազատվել ուղիղ ու հարաբերական իմաստով այսօրվա Հայաստանի օտար իշխանությունից:

Ուղիղ իմաստն օտար են, որովհետև պարզ չէ, թե դրանցից ովքեր որ արտաքին ուժին են ծառայում, հարաբերական իմաստով՝ որ նրանք դեմ են ու ոչնչացնում են այն ամենը, ինչը կարող է մեզ միավորել որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայաստանցի:

Մեր բոլոր խնդիրները մեր ուղեղի մեջ են, մեր մտածողության մեջ և այդ վնասակար մատրիցան պետք է արագ վերաբեռնել, արդյունքն ինքն իրեն կլինի:

Հակառակ դեպքում մեզ ամեն օր են սպանելու, ինչվես վերջին երեք տարում, իսկ գործող իշխանությունը դա հիմնավորելու է անցյալում արված մեր կեղծ ու իսկական սխալներով, ինչն ավելի է ոգևորելու մեր թշնամիներին»։