ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանը Արցախի պաշտպանության բանակի մի քանի ուղղություններով գործողություններ է իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ' կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Ադրբեջանի' վերջին մեկ ամսում իրականացրած տեղեկատվական գրոհները տեղափոխվեցին առաջնագիծ, որոնք ծանր հետևանքներ ունեցան»։