Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին, ադրբեջանցիները օրը մի քանի անգամ, կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերվում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին:
Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց' ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում, դիմելու են ուժի կիրառմանը»: