ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակվցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է, ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը:
Իշխանությունը մեկ հարցում հետևողական է' համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, որոնք, առանց երկար մտածելու, վերևից իջնող, քաղաքական որոշումներ կկայացնեն' անկախ այն հանգամանքից, թե դա ինչ գին կունենա համակարգի ու երկրի համար:
Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին' խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի, նա ու իր ընտանիքը վաղուց են ապացուցել, որ ունեն հստակ սկզբունքներ ու հենց դրանով են առաջնորդվում:
Այսօր միայն իշխանության համար է պայքարը հանուն իշխելու ու դրանից բխող հնարավորություններից օգտվելու համար, և նրանք դժվար էլ գիտակցեն, որ երկրում կան ուժեր, խմբեր, գործիչներ կամ պարզապես անհատներ, որոնց համար հայրենիքը, ազգային արժեքները թանկ են ամեն տեսակի պաշտոնից ու իշխանությունից»: