Իրանական «Շարղ» օրաթերթում Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրուցը սպասելի կերպով բավական հախուռն «արձագանք երի» է արժանացել նաև Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի կողմից, որոնցում կարելի է արձանագրել նաև որոշ վախեր և անհանգստություններ։ Այս մասին տելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Նախ՝ արհեստածին Ադրբեջանում զգալի վախեր կան այն հանգամանքից, որ կարող է ձևավորվել հայ-իրանական անվտանգային, ռազմական և հակաահաբեկչական սերտ գործակցություն, ինչի անհրաժեշտությունն ուղղակիորեն շեշտվել էր հայաստանցի քաղաքական գործչի կողմից հենց իրանական լայն լսարանի համար։
Մյուս կարևոր հանգամանքը Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմավարական առանցքի գործնականում ձևավորման հրամայականն է, որի՝ Վանեցյսնի կողմից արծարծումը հատկապես իրանական հանրային և քաղաքական լսարանի առջև կրկին չի տեղավորվում Բաքվի բռնապետսկան վարչախմբի լկտի ծրագրերում, համաձայն որոնց Հայաստանին պետք է զրկել ոչ միայն դիմադրողականության հնարավորությունից, այլ նաև կենսունակությունից, մինչդեռ նման ձևաչափի ստեղծումն ի դերև կհանի բոլոր նման նկրտումները։
Պարզ է նաև, որ Բաքվի բռնապետի համար խիստ անհանգստացնող է պատվողականությունը մերժող և Հայաստանի բազմաբաղադրիչ անվտանգային հուսալի ճարտարապետության տեսլականն առաջ մղող քաղաքական գործիչների առկայությունը, որոնց տեսակետներն ընկալելի են Իրանում, իսկ դատելով ռուսական պետական լրատվամիջոցների արձագանքից, նաև Ռուսաստանում»,-գրել է նա։