Հայաստանի թյուրքացման ամբողջ օպերացիան արևմուտքի սրտով է և նրա շահերին համահունչ, այդ թվում՝ ադրբեջանցիների հաստատվելը ՀՀ տարածքում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը.

«Կասկած մի՛ ունեցեք, որ Ադրբեջանը և Թուրքիան արևմուտքի առաջ դա ներկայացնում են որպես Հայաստանը մեկընդմիշտ Ռուսաստանի և Իրանի ներկայությունից կտրող գործոն, իսկ այդ մարդկանց՝ որպես ԱՄՆ-ի և ԵՄ-ի «ժողովրդագրական սահմանապահներ»։

Շատ շուտով լակեյի արտաքինով եվրո- և ամերիկյան չինովնիկները կսկսեն բարբաջել Հայաստանի «ժողովրդագրական բազմազանության կարևորության», «մարդկանց ազատ տեղաշարժի», «փախստականների վերադարձի իրավունքի» մասին, որոնց ներքո ոչ այլ ինչ է, քան «Հայաստանն առանց հայերի» բանաձևումը, որովհետև քաղաքական հայ նշանակում է հողատեր հայ, իսկ հողատիրության հարցում քաղաքական հայության շահերը բախվում են թուրքական բռնակալության հետ, և այդտեղ աշխարհագրական բնական գործոնների բերումով է, որ Հայաստանի դաշնակիցն են դառնում Ռուսաստանը և Իրանը»,- գրել է նա։