Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նկատե՞լ եք՝ ինչպիսի գեղեցիկ բառեր է օգտագործում թշնամական քարոզչամեքենան Արցախի վերաբերյալ՝ «ինտեգրացիա» և այլն։

Իրականում խոսքն Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական գաղութացման մասին է, որը նաև ենթադրում է, դիցուք, Ստեփանակերտում Հեյդար Ալիևի արձանի տեղադրում կամ Էնվերի պիղծ անունով փողոց կոչել։

Հետևաբար, Աստված մի արասցե, գաղութացումը և դրան հաջորդելիք փաստացի տեղահանությունը երբեք չի կարելի կոչել, իբր, «ինտեգրացիա»»: