Մենք իսկապես կարող ենք ազդել Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքի վրա։ Այնտեղ բնականաբար ոչ բոլորն են ուզում պատերազմ, եթե ուշադիր լինեք , ապա անգամ սոցցանցերում կնկատեք այդ տրամադրությունները։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ «Բաքվի բռնապետը , լարվածություն մտցնելով առաջնագծում, նաև անընդհատ պատերազմի վերսկսելու վախի մեջ է պահում սեփական հասարակությանը՝ պնդելով, որ մենք ենք միշտ նախահարձակ լինում։ Իսկ եթե մենք վերջապես որոշում կայացնենք ու սկսենք հրապարակել փաստերը, թե ինչպես են իրենք սադրում, ինչպես են իրենք սկսում կրակել, թե ինչպես են զոհվում և այլն, միանշանակ կարող ենք ազդել իրենց ներքին քաղաքական կյանքի վրա։
Պարտադիր չէ դա անել պաշտոնական մակարդակով, դա կարելի է անել այլ մեխանիզմների կիրառմամբ․․․»,-գրել է նա։