Ադրբեջանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը սպառազինությամբ շրջափակում է գազամատակարարումը, ինչպես նաև շրջափակում է կյանքի բոլոր հիմնական կարիքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի»,-հավելել է նա: