Անհարմար բան ստացվեց. Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտությունը հավաստող երկրներին ավելացավ ևս մեկը' Ֆրանսիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

« Թե ինչպիսին կլինի Ֆրանսիայի Սենատի բանաձևի ստատուսը' թղթե շերեփ, թե հաղթաթուղթ, կախված է նաև հայկական կողմից։ Բայց արցախցիներին կառաջարկեի, որ հենց իրենք հանդես գան նախաձեռնությամբ, քանզի սուբյեկտայնությամբ իրենք են օժտված»,- գրել է Դանիելյանը։