Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու պայմանագիրը, Тwitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»,- գրել է Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։