Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստորեն երկու տարի, հարյուրավոր զոհեր ու տարածքային մեծ կորուստներ էին պետք հասկանալու համար, որ ազերիների հետ խաղաղություն չի կարող լինել, որ նրանք պատրաստում են նոր ցեղասպանություն, որ խախտում են բոլոր պայմանավորվածությունները:
Իսկ արյունոտ ու ցավալի սխալների համար պատասխանատվություն լինելո՞ւ է:
Հայաստանի քաղաքացիներին «խաղաղ դարաշրջանով» խաբելու, մոլորեցնելու ու նրանց ձայները խլելու համար պատասխանատվություն լինելո՞ւ է:
Կարող ենք արձանագրել, որ այսօր պաշտոնապես ավարտվեց «խաղաղության դարաշրջանը», հաստատվեց, որ այն սուտ էր, քաղաքական մեծ բլեֆ, իշխանությունը պահելու արյունոտ կեղծիք»: