Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․
«Այցելել եմ ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը, հանդիպել վարժական հավաքի մասնակիցներին և մարտական ծառայության մեկնող փրկարար ծառայության ծառայողներին: Զրուցել եմ անձնակազմի հետ և մաղթել անփորձանք ծառայություն:
Վարժական հավաքի մասնակիցների ջոկատը կազմավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից:
Մարտական ծառայություն իրականացնելու են պետական սահմանի երկու մարտական հենակետերում»: