Ադրբեջանի և Թուրքիայի համար այսօր Իրանը դարձել է մեծ գլխացավանք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ–քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Տաս տարի առաջ Ադրբեջանի համար գլխացավանք էինք մենք, իսկ Թուրքիայի համար՝ քրդերը, հիմա առաջնային պլան է եկել Իրանի գործոնը։
Թուրքիան և Ադրբեջանը արդեն հստակ գիտակցում են, որ իրենց դիրքերի ուժեղացմանը այս տարածաշրջանում խանգարում է մի պետություն՝ Իրանը։
Այնպես չէ, որ սա նոր բան է, պարզապես իրադարձությունների փոփոխությունները առավել ցցուն դարձրեցին Իրանի դիրքորոշումները, որոնց մասին միայն ենթադրվում էր փորձագիտական, վերլուծական դաշտերում։
Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ կանգնած են նոր կոնֆլիկտի առջև, որը կարող է պայթել դրսի ուժերի դրդմամբ, կամ ուղղորդմամբ։
Ադրբեջանի իշխանությանը այս պահին կարծում եմ Թուրքիայի իշխանությունն է հետ պահում Իրանի հետ կոշտ հարաբերվելուց, քանի որ Թուրքիան առվել իրատես է և շատ լավ գիտի, թե ինչի կվերածվի տարածաշրջանը, մասնավորապես Ադրբեջանը, եթե Բաքվի բռնшպետը նման քայլի գնա․․․
Ալիևը , ով տարված է հաղթանակի դափնիները իրեն վերագրելու գործով, չի էլ գիտակցում, որ 44-օրյա պատերազմի ադրբեջանական կողմի հաջողությունները բոլորովին կապ չունեն իր անձի, առավել ևս ադրբեջանական անվանումով արհեստածին միավորման հետ»,- գրել է նա։